Իրանի Իսլամական հանրապետությունը, որի պատմական տարածքում այսօր հաշվվում են հայկական շուրջ 400 եկեղեցիներ, հուշաձաններ ու պատմական կոթողներ` մեծամասամբ բարվոք վիճակում են:
Ըստ պատմաբան-հուշարձանագետների, ներկայումս Իրանի թեմի, պետության և ՅՈՒՆԵՍԿՈ-ի հոգածությամբ հինանորգվում է գործող Թադեոս Առաքյալի վանքը, ուր ամեն տարի անցկացվում են ավանդական եռօրյա ուխտագնացություններ: Վերկականգնման փուլում են Ամարասին հար և նման Ղարաքիլիսայի վանքը, Ծոր-Ծորի և Սուրբ Ստեփանոս Նախավկայի եկեղեցիները: Իրանի կառավարության հոգածության շնորհիվ ջրասույզ լինելուց փրկվել է նաև 16-րդ դարում կառուցված Արենի եկեղեցին, որը քար առ քար տեղափոխվել և վերակառուցվել է անմատչելի բարձունքի վրա:
Սակայն ի հակադրություն վերոնշյալների` Բարդեղմեոսի վանքը վերածվել է ռազմական հենակետի: Մզկիթների, պահեստների և գոմերի են վերածվել նաև մի շարք բնակավայրում գտնվող հին հայկական եկեղեցիներ: Թերևս մխիթական վիճակում են բնակավայրերից ու ինչ որ չափով մարդկային ոտքից հեռու և անմատչելի տեղանքներում եղած կառույցները:
ԻԻՀ-ում գործող հայկական եկեղեցիներում, որոնք այսօր շատ քիչ են, հոգևորականների պակաս կա: Այդ խնդիրն այսօր փորձում է լուծել Կիլիկիո հայկական եկեղեցուն պատկանող Իրանի հայկական թեմը:
Նշենք նաև, որ ԻԻՀ-ում բարվոք վիճակում են նաև հիմնականում քրդաբնակ գյուղերին հարող հին խաչքարերով հարուստ գերեզմանները: Իրանաբնակ քրդերը մեծ ակնածանքով են վերաբերվում հատկապես Խիզան և Մոքս գավառների տարածքում պահպանվող հայկական հին սրբավայրերին` դրանք այսօր համարելով նաև իրենց սեփական ուխտատեղին: Ըստ հնագետների, քրդական մի շարք մզկիթներ ներկայումս կրում են հին հայկական ճարատապետական զարդանախշեր:
«Յուրաքանչյուր քաղաքակիթ ժողովուրդ իր դիրքերը պահպանելու համար պետք է անվթար պահի իր երկրի տարածքում գտնվող ցանկացած մշակութային ժառանություն», -մեր թղթակցին ասացին ՀՀ հուշարձանների պահպանության և վերականգնման կենտրոնի աշխատակիցները: Նրանց խոսքերով, դրա վկայությունը Երևանում Շահ-Աբասի ժամանակներից գործող պարսկական մզկիթն է, որը վերականգնվել է Հայաստանի էներգետիկ ճգնաժամի տարիներին:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ